Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
— Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
— Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
— Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.«Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն»:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
1. Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:անգամ, երգ, սուրբ, ավելորդ։
2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
3. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան-սանդուղք
բ/ սիրուն-գեղեցիկ
գ/ բղավել- գոռալ
դ/ դաշտ-դաշտավայր
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղ
գ/ ծառ
դ/ամուսին
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական
դ/ միտք – գոյական
7. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:գնաց-գնալ, միտք-մտածել, երգ-երգել, արտում-արտել
8. Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
պատմողական
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են:
հարցական
Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
Նա թաքնվեց մե’րթ տների ետևում, մե’րթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց, ու փոխվեց ամեն ինչ։
— Ա’յ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարի’կ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր, ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն, այնուամենայնիվ, նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։
Տեքստային առաջադրանքներ
1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:
2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:
ա) երեխաների ետևում
բ) Երկրի մյուս կողմում
գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում
դ) մութ տների և ծխնելույզների ետևում
3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
4.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝
Ա) սանդուղքի վրա
Բ) ծխնելույզների ետևում
Գ) սանդուղքի տակի նկուղում
Դ) մարդկանց ետևում
6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:
Բառային աշխատանք
1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
… նկուղ
… լուսին
… դպրոց
… մարդ
2. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:
թաքնվել-
խաղալ-
բարձրանալ-
մտածել-
3. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
Լինում են, չեն լինում, մի քույր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։
Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։
Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ «Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի»,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․
-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։
Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապես Արևի մոտ։
-Քույրի՛ր ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։
Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։
Նշի՛ր ճիշտ պատասխանը։
1Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։
Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։
Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։
Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։
Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։
Նա միայն գիշերն էր երևում։
Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։
Նա դուրս էր եկել ամպերի տակից։
Տեքստում ո՞ր իմաստով է գործածված «պարզ» բառը։
միամիտ, անկեղծ
ջինջ
հասարակ, սովորական
Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում «ոչինչ չանել» կպակցության իմաստը։
աչք չթարթել
գլուխը յուղել
ճանճ քշել
Տրված բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ։
թև առնել
ձեռք առնել
սիրտ առնել
կոնֆետ առնել
Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։
Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
ժպտերես-
գեղեցկադեմ-
«Ոսկեգույն վարսերով» բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։
Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։
Advertisement
Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։
Տեքստում գտի՛ր ժպտադեմ, գեղեցկատես, ոսկեծամ բառերի հոմանիշները։
Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրի՛ր։
ժպտադեմ-
բարեսիրտ-
հաշտ-
ծույլ-
Ավարտի՛ր նախադասությունը։
Լուսինն ամաչեց, որովհետև
Ի՞նչ կպատմեր Լուսինը Արևին, երբ նրանք հանդիպեին երկնքում։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ 20.05-11.06
Սովորողը ներկայացնում է տարվա ընթացքում իր ձեռքբերած մեդիահմտությունները՝
Աշխատանք word ծրագրով․
Օնլայն կամ ներռեբնած word-ով աշխատելու կարողություն:
Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ word-ով փորձեք կազմել առաջադրանքներ/մաթեմատիկական սիմվոլների մուտքագրում , երկրաչափական պատկերների տեղադրում և այլն։ / Կարող եք տեսաֆիլմ նկարահանել, այդ ձևով ներկայացնել/:
Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն-իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
— Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
— Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
— Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգինհարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
— Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
— Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն — ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական — ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞րտարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական
6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
ԲայցմիանգամայդգնդակըՍարգիսքեռուպատուհանըկոտրեց:
ա/գնդակը
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը
9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, սուտը աշխարհը կքանդի
Լեզուն չլիներ, խրատն ինչ կանի չարին
Անձրևն ինչ կանի քարին, ագռավները աչքերը կհանեին
Մինչև ճիշտը գա, անգետի հետ փլավ մի կեր
10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Տղաներից մեկը այնպես ուժգինհարվածեց գնդակին որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:
_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:
_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ, էլ ի՞նչ կա:
_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_Վա~յ, ինչ սարսափելի է:
_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
_Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:
Առաջադրանքներ
Փորձի՛ր «Չ»-ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։
Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։
Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։