Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և նկարազարդի՛ր։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:
  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի՛ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրի՛ր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։

Ե

ր

կ

ի

ն

ք

  • Ի՞նչ կլիներ, եթե․․․․․: Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Լրացուցիչ աշխատանք

  • Նկարազարդի՛ր հեքիաթդ,  ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:

Լրացուցիչ ընթերցանության նյութ

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Leave a Reply